Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Զարուհուն փորձում են

Զարուհուն փորձում են
11.04.2017 | 00:44

Ինչո՞ւ Զարուհի Փոստանջյանը որոշեց իր «Երկիր ծիրանիի» հետ միայնակ մասնակցել Երևանի ավագանու ընտրությանը, և դա այն դեպքում, երբ «Ելքից» ևս ցուցակը ղեկավարելու առաջարկ էր ստացել։ Ավելին, խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա նախկին կուսակցականներին համոզում էր միանալ ոչ թե ՕՐՕ-ին, այլ «Ելքին»։ ՈՒրեմն ինչու հիմա նման առիթը բաց է թողնում, երբ նաև «Ելքը» խորհրդարանական ընտրություններում ապացուցեց, որ Երևանում լուրջ քվեներ ունի։ Ասել է՝ բոլոր հիմքերը կային, որպեսզի Զարուհի Փոստանջյանը միանար «Ելքին»։


Մինչդեռ կա այլ սցենար։ Մեր տեղեկություններով, Զարուհի Փոստանջյանին պետք է միայնակ «խաղի» մեջ մտցնել ու հասկանալ, թե իրականում որքան վարկանիշ ու քվե ունի։ Երևանի ավագանու ընտրությունները, փաստորեն, նրա համար ապագա գործունեության «տրամպլին» են լինելու և նախկին ակտիվ քաղաքական պայքարի յուրահատուկ գնահատական։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1689

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ